Բաժիններ՝

Պորոշենկոն այսօր Գերագույն ռադային կներկայացնի սահմանադրական ուղղումների նախագիծը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն այսօր Գերագույն ռադայի դիտարկմանն է ներկայացնելու սահմանադրական ուղղումների մասին նախագիծը: Փաստաթուղթը նախատեսում է իշխանության ապակենտրոնացում և նախագահի լիազորությունների սահմանափակում՝ հօգուտ խորհրդարանի:

Օրինագիծը միաժամանակ ուղարկվել է Վենետիկյան հանձնաժողովին: Պորոշենկոն հույս է հայտնել, որ Գերագույն ռադան ի վիճակի կլինի արդեն հաջորդ շաբաթ ընդունել սահմանադրական ուղղումները:

Պորոշենկոն եկեղեցու ներկայացուցիչներին կոչ է արել մասնակցություն ունենալ Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում խաղաղության պլանի իրագործմանը: Պորոշենկոն կարծում է, որ եկեղեցին չպետք է մնա մի կողմ քաշված վիճակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30