Ֆրանսիայում կալանք է դրվել Բորիս Բերեզովսկու ունեցվածքի վրա
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիան կալանք է դրել Բորիս Բերեզովսկուն պատկանող ունեցվածքի վրա: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Գլխավոր դատախազության մամլո ծառայությունը:
Նրա հաղորդմամբ՝ Մարսելի դատարանը որոշել է կալանք դնել Անտիբ քաղաքում գտնվող և Բերեզովսկուն պատկանող շքեղ առանձնատան վրա՝ դրանով իսկ ընդառաջելով Ռուսաստանի Գլխավոր դատախազությանը: Ձևականորեն առանձնատան սեփականատերերը ֆրանսիացի իրավաբանական անձինք են:
Օլիգարխ Բորիս Բերեզովսկին Ռուսաստանը լքել էր 2001 թվականին և ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում: 2013 թվականի մարտի 23-ին նրան մահացած վիճակում հայտնբերել են Լոնդոնից արևմուտք ընկած Ասկոտ գյուղում իր տանը: Բերեզովսկու դիակը հայտնաբերել էր նրա թիկնապահը:
Նրա հարազատները հայտնել էին, որ վերջին շրջանում Բերեզովսկին գտնվել է դեպրեսիայի մեջ և կրել է ֆինանսական դժվարություններ այն բանից հետո, ինչ տանուլ է տվել իր նախկին գործընկեր Ռոման Աբրամովիչի դեմ դատական գործը: Փորձաքննությունը ցայժմ չի պարզել օլիգարխի մահվան պատճառը: