Ադրբեջանական պատվիրակությունը ԵԽԽՎ-ի ամառային նստաշրջանում ներկայացրել է հակահայկական երեք բանաձևի նախագիծ

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԽԽՎ-ում ադրեջանական պատվիրակությունը ներկայացրել է մի բանաձևի նախագիծ, որը նախատեսում է Եվրոպայի Խորհրդին ներգրավել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:

Բանաձևի հեղինակները հիշեցնում են, որ 2005 թվականին գործարկված ԵԽԽՎ-ի մոնիթորինգային առաքելութունը չի տվել լուրջ արդյունքներ, և ԵԽԽՎ-ի երկու անդամների միջև կոնֆլիկտը շարունակում է մնալ չլուծված: Հատկանշական է, որ բանաձևի նախագծում որևէ կերպ հիշատակված չէ Լեռնային Ղարաբաղը՝ որպես հակամարատող կողմ:

Ընդհանուր առմամբ, նախագծի իմաստն այն է, որ ԵԽԽՎ-ը պետք է ավելի մեծ ուշադրություն հատկացնի Ղարաբաղյան հակամարտության հանդեպ, ընդունի նոր բանաձև, որը երկրներին կմղի հակամարտության կարգավորման գործընթացում «առաջընթաց» գրանցելուն:

Դա ԵԽԽՎ-ի ամառային այս նստաշրջանում ադրբեջանական կողմի ներկայացրած հակահայկական արդեն իսկ երրորդ բանաձևի նախագիծն է: Հունիսի 18-ին նա ներկայացրել էր «Հայաստանի դեմ պատժամիաջոցների կիրառում՝ կապված նրա կողմից ադրբեջանական տարածքների զինված օկուպացիայի հետ» անունով բանաձևը, որում խոսք է գնում ադրբեջանական ավանդական կեղծիքների («20 տոկոս օկուպացված տարածքներ» և «1 միլիոն փախստականներ») մասին:

Ադրբեջանցի պատգամավորների ներկայացրած հակահայկական երրորդ  բանաձևի նախագծով էլ պահանջվում էր հայկական պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից:

Տեսանյութեր

Լրահոս