Բաժիններ՝

Ինչո՞ւ է Սևանում գազի գինը 160, Տավուշում 200 դրամ

tesankyun.am-ը գրում է. Տավուշի մարզի վարորդները դժգոհում են, որ Տավուշի մարզի ավտոգազալցավորման ճնշման կայաններում մեկ խորանարդ մետր գազը վաճառվում է 200 դրամով, իսկ Սեւան քաղաքի գազալցավորման կայաններում՝ 160 դրամով:

Նշենք, որ Ռուսաստանից Հայաստանը սնուցող մայր գազատարը,որից գազ են ստանում գազալցավորման կայանները, ձգվում է Տավուշի մարզի տարածքով: Տավուշցի վարորդները հայտնում են, որ Սեւանի ավազանում իրենց ավտոմեքենաները լիցքավորելու դեպքում իրենք ավելի երկար ճանապարհ են անցնում, քան Տավուշի մարզում նույն քանակի գազով ավտոմեքենան լիցքավորելու դեպքում: Գուցե դա պայմանավորված է Սեւանի սառը կլիմայո՞վ, երբ լիցքավորման ընթացքում գազը հասցնում է «նստել»:

Տավուշի մարզի տաքսի ծառայությունների վարորդները,ովքեր աշխատում են մարզից Երեւան եւ հակառակ երթուղիներով, սովորաբար իրենց ավտոմեքենաների գազալցավորումը կատարում են Սեւանի լցակայաններում:

Ինչո՞ւ է Տավուշի մարզի ավտոգազալցավորման կայաններում գազն ավելի թանկ վաճառվում: Ադրբեջանին սահմանամերձ Տավուշի մարզի բնակիչներն այլ մարզերում ապրողների համեմատ ավելի վճարունա՞կ են:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս