
Ադրբեջանը Ռուսաստանից կստանա MTU-90M «տանկային կամուրջներ» գցող սարքեր

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը Ռուսաստանում գնելու է MTU-90M «տանկային կամուրջներ» գցող սարքեր: Այս մասին հայտարարել է «Ուրալվագոնզավոդ» կոնցեռնը:
Այդ սարքերը ներկայումս արտադրվում են Ադրբեջանի պաշտպանության նախարարության պատվերով, դրանք ստեղծվում են T-90 տանկերի անիվների բազայի վրա: Ակնկալվում է, որ դրանք Ադրբեջան կբերվեն ընթացիկ տարվա օգոստոսին: