
Բրյուսելում բացվում է ԵՄ-ի գագաթաժողովը, որը վճռորոշ կլինի Ուկրաինայի համար

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ այսօր՝ օրվա երկրորդ կեսին, բացվում է ԵՄ-ի գագաթաժողովը, որը վճռորոշ նշանակություն կունենա Ուկրաինայի համար: ԵՄ-ի գագաթաժողովի ծրագրի առաջին կետն առնչվում է Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասի ստորագրմանը:
Բացի այդ, դրանում ներառվել են նաև Մոլդովայի ու Վրաստանի հետ Ասոցացման համաձայնագրեր ստորագրելը: ԵՄ-ի երկրների ղեկավարներն աշխատանքային օրակարգը կսկսեն մշակել վաղը: Ճաշից առաջ գագաթաժողովի մասնակիցները կլսեն հրավեր ստացած Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին:
Վերջինս կպատմի երկրում տիրող իրավիճակի մասին և գնահատական կտա Ուկրաինայի արևելքի դեպքերին: Դա անհրաժեշտ է, քանի որ Ուկրաինայում իրադարձությունների զարգացումից է կախված, թե արդյոք առաջիկա ժամերին ու օրերին Բրյուսելում կընդունվի՞ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երրորդ փաթեթը, թե՞ ոչ: Ընդ որում, խոսքը գնում է փաստացի տնտեսական կամ ֆինանսական բեռնարգելքի մասին: