Բաժիններ՝

Ռուսաստանը մարտահրավեր է նետել ՆԱՏՕ-ին. Ջոն Քերի

UkrInform-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում երեկ ունեցած ելույթում հայտարարել է, որ Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի ագրեսիան բոլորի համար դարձավ տագնապահարույց մարտահրավեր.

«Քանի դեռ Ռուսաստանն ամբողջովին չի ցուցադրում իր հավատարմությունն Ուկրաինայում խաղաղության ու կայունության գործընթացի նկատմամբ, ԱՄՆ-ն ու Եվրոպան պետք է մեծացնեն իրենց ջանքերը, այդ թվում նաև տնտեսական կոշտ պատժամիջոցները՝ հուսալով, որ կարիք չի լինի կիրառել դրանք:

Սակայն դա կախված է Ռուսաստանի որոշումից, թե առաջիկա օրերին ու շաբաթներին ինչ կանի նրա նախագահը: Նախագահ Պուտինի համար վճռորոշ նշանակություն ունի ոչ թե միայն խոսքերով, այլ՝ իր գործողություններով ապացուցել, որ հավատարիմ է խաղաղությանը»:

Քերին մանրամասնել է, որ դրա հետ կապված՝ մեծապես կարևոր է կանգնեցնել զենքի ու զինյալների մատակարարումը սահմանով, անջատողականներին զենքը վայր դնելու մասին հրապարակավ կոչ անելը, ռուսական զորքերն ու տեխնիկան հետ քաշելը և ԵԱՀԿ-ի պատանդներին ազատ արձակելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս