
Շիմոն Պերեսն առաջարկել է Իրանից դուրս բերել միջուկային բոլոր նյութերը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը Վաշինգտոնում առաջարկել է Իրանից դուրս բերել միջուկային բոլոր նյութերը, ինչպես որ Սիրիայից դուրս բերվեցին քիմիական զենքի բոլոր պաշարները:
Պերեսի խոսքերով՝ դրանով իսկ հնարավոր կլինի լուծել Իրանի միջուկային ծրագրի հարցը, որին Իսրայելը կասկածում է զանգվածային ոչնչացման զենք ստեղծելու մեջ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Պերեսին հանգստացնելու համար հայտարարել է, որ ԱՄՆ-ը չեղյալ չի հայտարարի Իրանի դեմ պատժամիջոցները, եթե Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածությունը չկրի համապարփակ բնույթ:
Պերեսը պատմել է, որ Սպիտակ տանն Օբամայի հետ քննարկել է նաև պաղեստինա-իսրայելական հարաբերությունների կարգավորման հարցը, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, Իրաքում առկա դրությունը: