
Նոր ԵԿՄ-ն ձևավորվում է, նախաձեռնողներին միացել է նաև Սասուն Միքայելյանը. «Հրապարակ»

«Այլընտրանքային ԵԿՄ ստեղծելու ԲՀԿ-ական պատգամավորներ Ռուստամ Գասպարյանի ու Ռուբեն Գևորգյանի նախաձեռնությունը թեպետ տապալվեց, սակայն նորն է ձևավորվում, բայց ոչ թե պատգամավորների նախաձեռնությամբ, այլ մասնակցությամբ»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.
«Խոսքն «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի, «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատարների, Ապարանի նախկին քաղաքապետ Ռազմիկ Պետրոսյանի, Ադմիրալ Սամվելի, Խաչիկ Ավետիսյանի, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի և այլոց նախաձեռնության մասին է: Նրանք ցանկանում են ազատամարտիկների և հասարակական կազմակերպությունների դաշինք ստեղծել և մոտ երկու ամիս է՝ դրա հետ կապված հանդիպումներ ու քննարկումներ են անում, իրենց անելիքները պլանավորում: Արդեն մի քանի օր է, ինչ նրանք գրասենյակ են վարձել «Հայրենիք» կինոթատրոնի շենքի առաջին հարկում ու այսուհետ իրենց հանդիպումներն անցկացնելու են այնտեղ: Նրանց է միացել նաև Սասուն Միքայելյանը»:
Ամբողջությամբկարդացեք «Հրապարակ»-իայսօրվահամարում։