
Սաֆար Աբիևի դեմ կարող է հետաքննություն սկսվել. Ուզեիր Ջաֆարով

Ադրբեջանական Yeni Müsavat թերթի փոխանցմամբ՝ ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը կարծում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Սաֆար Աբիևին չի սպառնում ազատազրկման վտանգ՝ ընդգծելով, որ նա վերջին պահին է փրկվել դրանից:
Դրա հետ մեկտեղ Ջաֆարովը չի բացառում, որ հետաքննություն կարող է սկսվել Աբիևի նկատմամբ, և ակնկալվում է, որ այդ դեպքում գեներալները ցուցմունքներ կտան նրա դեմ: Ջաֆարովի կարծիքով՝ այդ ամենը, սակայն, չի ավարտվի Աբիևի ազատազրկմամբ, որով և կփակվեն օրակարգային մի շարք հարցեր:
Հիշեցնենք, որ Սաֆար Աբիևն Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 18.5 տարի (1995 թվականի փետրվարից մինչև 2013 թվականի հոկտեմբեր):