«Դուբինկով գլխիս էին տալիս»․ մեղադրյալը պատմել է՝ ինչպես են իրեն խոշտանգել (տեսանյութ). epress.am
epress.am-ի փոխանցմամբ՝ աղմկահարույց «Բանդայի գործով» անցնող ամբաստանյալ Արթուր Մանուկյանին խոշտանգել են ոստիկանությունում։ Այս մասին նա ասել է երեկ կայացած դատական նիստի ընթացքում։ Մեղադրյալը պատմել է նաև, որ ձերբակալվածների պահման վայրում (ՁՊՎ) իրեն ծեծել են՝ ոտքերը կապած, գլխիվայր կախած վիճակում։
«Հավաքարարը պոլերն էր սրբում, ձեռից կեղտոտ վեդրոն վերցրեցին, կեղտաջուրը լցրեցին գլխիս, ու դուբինկով գլխիս էին տալիս։ Ո՞րը ասեմ։ Հինգ-վեց օր հետո ինձ բերեցին դատարան, սանկցիա տվեցին, հետո նորից տարան ՁՊՎ։ Հետո՝ սեպտեմբերի 30-ին, եթե չեմ սխալվում, ինձ տարան ԱԱԾ, որտեղ բժիշկը ինձ չընդունեց՝ իմ առողջական ծանր վիճակի համար։ Ես անգամ լսեցի, որ ասեց՝ տղուն բերել եք ստեղ, որ թողեք մեր վրա՞։ Նորից տարան ՁՊՎ, հետո չորս օր հետո նորից բերեցին ԱԱԾ։ Մեկ տարի շարունակ ես զրկված եմ եղել իմ հարազատներին զանգելուց, տեսակցելուց»,- ասել է Մանուկյանը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: