Ողբերգական պատահար՝ Երևանում. վարորդը ավտոմեքենան վարելու ընթացքում հանկարծամահ է եղել. shamshyan.com
Այսօր՝ հունիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:30-ի սահմաններում շտապ օգնության բրիգադն ահազանգել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնելով Թբիլիսյան խճուղու թիվ 1 հասցե՝ հայտնաբերել է ավտոմեքենայի մեջ մահացած տղամարդու:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ Արտաշես Վանյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ Չարենցավան քաղաքի բնակիչ, 53-ամյա Համլետ Ղազարյանը իր կողմից վարած «Շկոդա» մակնիշի Լ 0583 համարանիշի ավտոմեքենայով Թբիլիսյան խճուղի թիվ 1 հասցեի մոտ բախվել է էլեկտրասյանը: Դեպքի վայր ժամանած դատաբժիշկ Գագիկ Հարությունյանի նախնական եզրակացության համաձայն՝ Հ. Ղազարյանը մեքենան վարելու ընթացքում հանկարծամահ է եղել:
Մանրամասներն՝ այստեղ