Բաժիններ՝

Չինաստանի պաշտոնական նոր քարտեզը զայրացրել է Ֆիլիպինների կառավարությանը

ABS-CBN News-ի փոխանցմամբ՝ Ֆիլիպինների կառավարությունը դատապարտել է Չինաստանի պաշտոնական նոր քարտեզը, քանի որ դրանում Հարավ-Չինական ծովի վիճելի ջրատարածությունը, որում գտնվում են մի շարք կղզիներ ու խութեր, պատկերված են որպես Չինաստանի օրինական տարածք՝ նրա ցամաքային հատվածի նման:

Ավելի վաղ Չինաստանի կառավարության հրապարակած քարտեզներում Հարավա-Չինական ծովի վիճելի տարածքները նույնպես ներկայացված են եղել որպես չինական տարածքներ, սակայն սովորաբար դրանք ներկայացվել են առանձին կերպ՝ քարտեզի ստորին անկյունում, իսկ հիմնական տեղը զբաղեցրել է երկրի ցամաքային հատվածը:

Մինչդեռ պետական նոր քարտեզում Չինաստանի ցամաքային հատվածն ու վիճելի տարածքները ներկայացվել են միանման մասշտաբով: Քարտեզի համաձայն, Չինաստանի ծովային սահմանը ձգվում է մինչև Մալայզիայի, Վիետնամի ու Ֆիլիպինների ափերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս