Ուր է անհետացել 928 կգ հերոինը. «Ա1+»
2014թ հունվարի 18-ին Ոստիկանության կողմից առգրավված 928 կգ հերոինն առայժմ չի ոչնչացվել, այն գտնվում է Ազգային անվտանգության վերահսկողության տակ: Այս մասին «Ա1+»-ի փոխանցմամբ՝ այսօր հայտարարել է Ոստիկանության թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի վարչության առաջին բաժնի պետի տեղակալ, մայոր Տիգրան Սահակյանը։
Նա հերքել է լուրերը, թե առգրավված թմրանյութի մոտ 10 տոկոսը չի համարվել հերոին: Սակայն քիչ անց, երբ նա հրապարակում էր 2014թ. առաջին 5 ամիսներին Ոստիկանության կողմից ապօրինի շրջանառությունից առգրավված թմրամիջոցների տվյալները, պարզվել է, որ իրավապահների կողմից այս տարի առգրավվել է ընդամենը` 850կգ 191 գրամ հերոին: Իսկ «Ա1+»-ի հարցին, թե այդ դեպքում ո՞ւր կորավ 78 կգ հերոինը, մայոր Սահակյանը պատասխանել է. «Չգիտեմ»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: