Քաղաքացիական պատերազմի ռիսկը գնալով մեծանում է, և հետևաբար աճում է հակամարտությանը այլ երկրների ներքաշվելու հավանականությունը:
Մոսկվայի արեւմտյան մասում գտնվող գեղեցկության սրահներից մեկում մայիսի 3-ին տեղի ունեցած հրաձագության հետեւանքով Հայաստանի չորս քաղաքացի հրազենային վնասվածք է ստացել:
Մայիսի 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավային` 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ:
Ռասմուսենը հայտարարել է, որ Ուկրաինայի դեպքերը պետք է ազդանշան հանդիսանան ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրների համար:
«Տաթևի վերածնունդ» ծրագրի և «Հայրենիքիզարգացման նախաձեռնություն» հիմնադրամի՝ Հայաստանում և տարածաշրջանում կազմակերպած առաջին նմանատիպ փառատոնը Հալիձորում էր հավաքել մերձակա համայնքների բնակիչների, զբոսաշրջիկների, Հայաստանի տարբեր վայրերից ժամանած մարդկանց:
Ազգային վիճակագրական ծառայությունն աշխատավարձի մշտական աճ է արձանագրում: Այս տարվա մարտին միջին ամսական անվանական աշխատավարձը, ըստ ԱՎԾ-ի, կազմել է 158,873 դրամ, որը նախորդ տարվա մարտի համեմատ ավելի է 6.3%-ով: Նույն ժամանակաշրջանում պետական հատվածում միջին աշխատավարձը եղել է 136,905 դրամ, իսկ մասնավոր հատվածում՝ 191,047 դրամ:
Եթե այսօր պիտի «կողքից գործ ունենալու համար» քահանաներին հեռացնեն, ապա ուրեմն այսօրվա հոգևորականների 90 տոկոսին պետք է հեռացնեն եկեղեցուց, որովհետև բոլորն էլ կողքից գործեր ունեն, բայց նրանք իմ նման անկեղծ չեն, չեն ասում, որ ունեն, այլ ասում են, որ դրանք եղբորինս է, մորաքրոջս աղջկանն է:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել վառելիքի արտահոսքը և կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ:
Բացարձակ տխուր չեմ, լոկ տղամարդու խոսք եմ ասում, որ տխուր չեմ, խորը հասկանալով եմ ասում, որ իմ մոտ ամեն ինչ շատ ավելի լավ է, քան այնտեղ: Ես մարզիկ եմ եղել ու պետք է ասեմ էլի, որ ոնց որ իմ ափսեի մեջ չլինեի այնտեղ:
Սարսափելի փաստ: Վերջերս գիտնականները պարզել են, որ բանկոմատին դիպչելը, գրեթե նույնն է, ինչ ձեռքը մտցնել հանրային զուգարանի մեջ: Ըստ հետազոտողների, բանկոմատի ստեղները գրեթե նույնքան միկրոբներ, բակտերիաներ են պարունակում: Եվ սա դեռ ամենը չէ:
Տղամարդու գործողությունների արդյունքում կնոջը պատճառվել է 10 000 դրամի գույքային վնաս: Նրան մեղադրանք էր առաջադրվել բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու համար :
Հովիկ Աբրահամյանի կաբինետի անդամների միջև «քոչարյանական-սարգսյանական» ջրբաժան անցկացնելը, մեղմ ասած, սխալ է և նշանակում է՝ տուրք տալ իշխանության (գործող և նախկին) նետած խայծերին ու թեժացնել արհեստական ինտրիգը, որի վարագույրների հետևում իշխանությունը (գործող և նախկին) կատարում է այդ իշխանությունը պահպանելուն ուղղված քայլեր:
Պարզվել է, որ բնակարանի սեփականատերը 5 օր է չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին, իսկ որդին դրսից չի կարողանում դուռը բացել:
նդհանրապես սահմանադրական փոփոխությունների մասին խոսելիս միշտ ասել եմ, որ այսօր մենք մեր երկրում շատ ավելի լուրջ խնդիր ունենք՝ Սահմանադրությունը ճիշտ հասկանալու խնդիր: Եթե Սահմանադրությունը ճիշտ չի հասկացվում՝ հայկական սահմանադրական իրավունքի չափազանց ցածր մակարդակի պատճառով, ապա վերջին հաշվով լրիվ միևնույն է դառնում, թե ինչ կփոխվի Սահմանադրության տեքստում:
«Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 6-ին, Դանիայում: Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ն իր Not Alone երգով հանդես կգա առաջին համարի ներքո: Երկու կիսաեզրափակիչները հաղթահարած երգերը, ինչպես նաև՝ Դանիայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Իտալիայի, Գերմանիայի և Իսպանիայի ներկայացուցիչները, մրցույթը կշարունակեն մայիսի 10-ին կայանալիք եզրափակիչում:
ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, Հանրային խորհրդի անդամ Հայկ Սարգսյանը վստահ է, որ յուրաքանչյուր փոփոխություն, այդ թվում նաև կառավարության կազմի, միտված է իրավիճակն էլ ավելի բարելավելու:
Մասնագետները նշում են, որ օրվա ընթացքում մարմնի յուրաքանչյուր կիլոգրամի համար պետք է խմել 40 մլ ջուր: Դրա կեսը պետք է ընդունել հեղուկի տեսքով, մյուս կեսը լրացնել սննդի միջոցով:
Նրանք չէին կարող կադր լինել, որովհետև արժեք ու արժանիք չունեին: Էդ տարիներին ամեն մեկը իր անկյունում, իրեն բաժին հասած աշխատատեղում` գործարանում, դպրոցում իր սև գործն է արել. հարմարվելով, սողալով, դողալով, մնալով ու հաճոյանալով , շողոքորթելով, ժամանակին համընթաց գունափոխվելով, ամեն մի հաջորդ իշխանության մեջ իր դիրքը պահելով…
430 բնակարանի կառուցումն, ըստ Հանրության հետ կապերի և տեղեկատվության վարչության, պետք է մեկնարկեր մայիսի մեկից:
«Չեմ կարող ասել, թե ինչ արդյունքների կարելի է սպասել, որովհետև կառավարությանն ընձեռված չեն մեծ ու լայն հնարավորություններ արդյունքների հասնելու համար: Սակայն կառուցվածքային որոշակի փոփոխությունները, մասնավորապես, ՊԵԿ միացումը ֆինանսների նախարարությանը, ես գտնում եմ, որ դա ճիշտ ու նպատակահարմար է:
Նախաքննության ընթացքում նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել կնոջ մոր դեմքին և մարմնի տարբեր մասերին՝ դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:
Շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ քիչ առաջ մահացել է:
Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից դանակի սպառնալիքով Ավան-Առինջի թիվ 5 հասցեում գործող խանութի դրամարկղից 200.000 դրամ հափշտակելու մասին:
Հայաստանում նախորդ տարվա ՀՆԱ աճը կազմել է 3.5%։ Մեզ զիջում են միայն Ռուսաստանը, Ղրղզստանը և Ուկրաինան։ Ուկրաինայի տնտեսությունը 2013 թվականին ունեցել է զրոյական աճ։
Վարդազարյանների բոլոր երեխաներն առողջ են: Եթե ուշադրություն դարձնող լինի` իրենք սովորելու ընդունակ, նորմալ երեխաներ են: Պարզապես այդ ընտանիքը սոցիալապես ծայրահեղ աղքատ է: Գյուղում նույնիսկ սեփական տուն չունեն: Ապրում են ուրիշի տան նկուղային հարկում, որի համար վարձ չեն վճարում: Իրենց հանապազօրյա հացը վաստակում են, հիմնականում, ուրիշների անասունները պահելով:
Փարաքար գյուղի Երևանյան փողոցի ստորգետնյա դիտահորերից գողացել են «ԱրմենՏել» ՓԲԸ-ին պատկանող 300 մ երկարության հեռախոսային մալուխ:
Առաջին հայկական արձագանքը իր ժամանակով, ձեւաչափով եւ բովանդակությամբ սպասելի էր ըստ ամենայնի: Անտեղի պիտի լիներ ներհայկական որեւէ բանավեճ ծավալելը այս ուղղությամբ: Բավարարվել ուրեմն, այս դեպքում արձանագրելով, որ Պատրիարքի ձիթենու ճյուղի համեմատումը արդեն քաղաքական պատվեր է` նույն մոտեցումը հրապարակող Անկարայի կողմից միջազգային հանրությանը ցույց տալու համար խաղաղասիրական բնույթի այն ժեստը, որին դիմեց վարչապետ Էրդողանը:
Պաշտպանության նախարարին ուղեկցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը, ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջայց է կատարել զորամասի տարածքում, հետևել զորամասի առօրյային, մարտական պատրաստության միջոցառումների կատարմանը:
Խորհրդարանականի կարծիքով` «Կիեւի ինքնակոչ իշխանություններին» ցանկացած աջակցություն նշանակում է մասնակցություն զանգվածային սպանություններին:
Քաղաքացիների շրջանում կատարած 168.am-ի հարցումները ցույց տվեցին, որ մարդիկ կամ դժգոհ են Հայաստանում խոսքի ազատության բացակայությունից, կամ էլ համարում են, որ այն ծայրաստիճան ազատ է: