
Պետդումայում պահանջում են Կիևի իշխանություններին պատասխանատվության ենթարկել

Պետդումայի անվտանգության հարցերով կոմիտեի ղեկավար Իրինա Յրովայան կարծում է, որ Կիեւի իշխանություններին հարկավոր է պատասխանատվության ենթարկել որպես ռազմական հանցագործներ` Ուկրաինայի հարավ-արեւելքում ուժային գործողությունների համար, հաղորդում է ԻՏԱՌ -ՏԱՍՍ-ը:
Խորհրդարանականի կարծիքով` «Կիեւի ինքնակոչ իշխանություններին» ցանկացած աջակցություն նշանակում է մասնակցություն զանգվածային սպանություններին: Ուկրաինայի իշխանությունների կողմից երկրի հարավ-արեւելքում գործողությունները Մոսկվան պատժիչ միջոցառումներ է համարում: