Տնտեսական աճի ցուցանիշով Հայաստանը զիջում է ԱՊՀ երկրների մեծ մասին
ԱՊՀ 11 երկրների շարքում Հայաստանը 2013 թվականի ՀՆԱ աճի ցուցանիշով զբաղեցնում է 8-րդ տեղը։ Ինչպես նշում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, տնտեսական աճի առաջատարը Թուքմենստանն է, որը 2013 թվականը փակել է 10.2 տոկոս աճով։ Բելառուսում տնտեսական աճը եղել է 9%, Մոլդովայում՝ 8.9%։
Հայաստանում նախորդ տարվա ՀՆԱ աճը կազմել է 3.5%։ Մեզ զիջում են միայն Ռուսաստանը, Ղրղզստանը և Ուկրաինան։ Ուկրաինայի տնտեսությունը 2013 թվականին ունեցել է զրոյական աճ։