Բաժիններ՝

Որ ոլորտներում են ստանում ամենաբարձր աշխատավարձերը

Ազգային վիճակագրական ծառայությունն աշխատավարձի մշտական աճ է արձանագրում: Այս տարվա մարտին միջին ամսական անվանական աշխատավարձը, ըստ ԱՎԾ-ի, կազմել է 158,873 դրամ, որը նախորդ տարվա մարտի համեմատ ավելի է 6.3%-ով: Նույն ժամանակաշրջանում պետական հատվածում միջին աշխատավարձը եղել է 136,905 դրամ, իսկ մասնավոր հատվածում՝ 191,047 դրամ:

ՀՀ-ում նույն աշխատանքի համար ավելի շատ են վճարում քաղաքներում (փետրվարին միջին աշխատավարձը եղել է 161,559 դրամ), քան գյուղերում (120,454 դրամ):

Ըստ գործունեության տեսակների՝ ամենաբարձր վարձատրվողը շարունակում է մնալ ֆինանսական և ապահովագրական գործունեությունը (ամսական 363,809 դրամ), տեղեկատվությունն ու կապը (321, 874 դրամ), հանքագործությունը (302,403 դրամ), այնուհետև՝ միջինից բարձր են պետական կառավարումն ու պաշտպանությունը (188,154 դրամ), շինարարությունը (176,526 դրամ), արդյունաբերությունը (144,193 դրամ), իսկ մնացած ոլորտներում աշխատավարձը միջինից ցածր է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս