Բաժիններ՝

Արևելյան Ուկրաինայի ներկայիս դեպքերը երկու ամիս առաջ Կիևում տեղի ունեցածի հայելային արտացոլանքն են. The Guardian

Բրիտանական The Guardian թերթում ապրիլի 30-ին հրապարակվել է Շեյմս Միլնի «Ռուսաստանը չէ, որ Ուկրաինան հասցրել է պատերազմի շեմին» խորագրով հոդվածը, որում նշված է.

«Ուկրաինայում աճում է պատերազմի սպառնալիքը. այն ժամանակ, երբ ոչ ոքի կողմից չընտրված Կիևի կառավարությունը հայտարարում է երկրի արևելքում խռովությունը սանձելու իր անընդունակության մասին, ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Կրեմլին մեղադրում են Ուկրաինան ապակայունացնելու մեջ:

Սակայն Արևելյան Ուկրաինայի իրադարձությունները հանդիսանում են երկու ամիս առաջ Կիևում տեղի ունեցածի հայելային արտացոլանք: ԱՄՆ-ի ու Եվրոպայի առաջնորդներն այն ժամանակ պաշտպանեցին դիմակավոր զինյալներին և դատապարտեցին ընտրված կառավարությանը` նրանց ճնշելու ուղղությամբ քայլեր գործադրելու համար:

Նրանք այժմ նույն կերպ հավանության են արժանացնում չընտրված կառավարության կողմից խռովարարների դեմ ուժ կիրառելը, որոնք Սլավյանսկում, Դոնեցկում և մի շարք այլ քաղաքներում գրավել են ոստիկանատներ ու քաղաքապետարաններ: Կիևում ընտրված նախագահին փոխարինեց ԱՄՆ-ի ընտրած վարչակազմը:

Այսինքն Ռուսաստանի ամենանյարդային ու պառակտված հարևանին պարտադրվեց արևմտամետ կառավարություն: Պուտինը պատասխան տվեց` ամերիկյան դասագրքերից փոխառելով փողոցային բողոքների բաղադրատոմսը, թեև Ղրիմից դեպի Արևելյան Ուկրաինա տարածված բողոքի ակցիաները, ինչպես որ Կիևի դեպքում էր, ակնհայտորեն վայելում են զանգվածային աջակցություն:

Արևմտյան ԶԼՄ-ների մեծ մասը հրաժարվեց Ուկրաինայի իրադարձությունները ոչ կանխակալ լուսաբանելուց: Պուտինին պարբերաբար համեմատում են Հիտլերի հետ, իսկ փողոցներում ու ուկրաինական նոր վարչակարգում ֆաշիստական գործողություններ կատարող աջերի գործողությունները դուրս են մնում նյութերի մեծ մասից, քանի որ համարվում են պուտինյան քարոզչություն:

Իրականում ճգնաժամն առաջացել է Ուկրաինան իր ազդեցության ոլորտ և իր պաշտպանական կառույց թեքելու Արևմուտքի փորձից: Դրա հետ չէր կարող հաշտվել ռուսական որևէ կառավարություն: Ղրիմի միավորումն ու Արևելյան Ուկրաինայի ապստամբություններին աջակցելը Պուտինի ակնհայտ պաշտպանական քայլերն են:

Այժմ ակնհայտորեն հատել են «կարմիր գիծը». Ուկրաինայի արևելքն առնվազն չի անցնի ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին: Սակայն վտանգները նույնպես շատանում են: Պարզվեց, որ ուկրաինական պետությունը հազիվ գոյատևում է, իսկ ապստամբությունն առաջացնում է սոցիալական ու դեմոկրատական հզոր պահանջներ:

Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն ու նրա եվրոպական դաշնակիցները պատժամիջոցներ են սահմանում և պայմաններ են թելադրում Ռուսաստանին ու Կիևին: Ի՞նչ իրավունքով է ԱՄՆ-ն ընդհանրապես մասնակցում իրադարձություններին: Ուկրաինան երբեք չի հանդիսացել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Յանուկովիչն իշխանության է եկել` խոստանալով չեզոքություն:

ԱՄՆ-ը չունի միջամտելու իրավունք, որովհետև բազմաթիվ երկրներում ողջունում են այն, որ Ռուսաստանը դարձել է ԱՄՆ-ի կայսերական էքսպանսիայի հակակշիռ: Քաղաքացիական պատերազմի ռիսկը գնալով մեծանում է, և հետևաբար աճում է հակամարտությանը այլ երկրների ներքաշվելու հավանականությունը: Հակամարտությունը պետք է կարգավորել բանակցությունների միջոցով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս