Մոսկվայում հրաձգության հետևանքով Հայաստանի չորս քաղաքացի է տուժել
Մոսկվայի արեւմտյան մասում գտնվող գեղեցկության սրահներից մեկում մայիսի 3-ին տեղի ունեցած հրաձագության հետեւանքով Հայաստանի չորս քաղաքացի հրազենային վնասվածք է ստացել, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության մամուլի ծառայությանը։
Ոստիկանները պարզել են, որ մայիսի 3 –ին, ժամը 19.25-ի սահմաններում գեղեցկության սրահներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որի մասնակիցներից մեկն ատրճանակից մի քանի կրակոց է արձակել Հայաստանի քաղաքացիների ուղղությամբ։
Հաղորդվում է, որ հոսպիտալացված վիրավորներից երեքն արդեն լքել են հիվանդանոցը: Միջադեպի մասնակիցներից երկուսը գտնվում են ոստիկանությունում։