Ինչո՞ւ էին Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք երկիրը լքել Հովիկ Աբրահամյանն ու Երվանդ Զախարյանը. aravot.am
Aravot.am-ը Գյումրու ՀԱԿ կառույցի պատասխանատու Մուրադ Գրիգորյանից հետաքրքրվել է, թե ինչ տեղ ու դիրք են ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման օրոք ներկայիս նորընտիր վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Դիտարկմանը, թե նրանք էլ են եղել չէ՞ Լևոն Տեր-Պետրոսյանի կադրերից, ինչպես և ներկայիս իշխանավորներից շատերը, պարոն Գրիգորյանը պատասխանել է. «Նրանք չէին կարող կադր լինել, որովհետև արժեք ու արժանիք չունեին: Էդ տարիներին ամեն մեկը իր անկյունում, իրեն բաժին հասած աշխատատեղում` գործարանում, դպրոցում իր սև գործն է արել. հարմարվելով, սողալով, դողալով, մնալով ու հաճոյանալով , շողոքորթելով, ժամանակին համընթաց գունափոխվելով, ամեն մի հաջորդ իշխանության մեջ իր դիրքը պահելով…
Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք նրանք տարբեր տարիների, տարբեր պատճառներով բացակայում էին երկրից, իսկ թե ինչու, բոլորից լավ իրենք կարող են ասել»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: