Բաժիններ՝

Վարդան Բոստանջյանը ճիշտ է համարում ՊԵԿ-ի միացումը ֆինանսների նախարարությանը

«Չեմ կարող ասել, թե ինչ արդյունքների կարելի է սպասել, որովհետև կառավարությանն ընձեռված չեն մեծ ու լայն հնարավորություններ արդյունքների հասնելու համար: Սակայն կառուցվածքային որոշակի փոփոխությունները, մասնավորապես, ՊԵԿ միացումը ֆինանսների նախարարությանը, ես գտնում եմ, որ դա ճիշտ ու նպատակահարմար է: Հակված եմ մտածելու, որ արդյունավետությունն այդպիսով ավելի բարձր կլինի, քան նախկինում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց նախկին ԲՀԿ-ական պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Դիտարկմանը, որ հին կադրերին նոր պաշտոններ են տվել, Վ. Բոստանջյանը հակադարձեց, որ իր կարծիքով, նոր նախարարներից Նարեկ Սարգսյանը «մասնագետ» է, Գագիկ Խաչատրյանն «ուժեղ» է, բարձր է գնահատում Կարեն Ճշմարիտյանին, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին:

Մեր հարցին, թե սա ի՞նչ է նշանակում՝ կարծես փակ շղթա է առաջացել, նոր կադրեր ի հայտ չեն գալիս, Վ. Բոստանջյանը պատասխանեց. «Սա նոր կադրերի խնդիր չէ, պարզապես ընձեռված չէ հնարավորություն այդ կադրերին՝ դրսևորվելու, որոշումներ կայացնելու: Բոլորը մի կետից են ղեկավարվում, ավելի շուտ իրավունք էլ չունեն, իմ կարծիքով, որևէ նախաձեռնություն հանդես բերելու: Դա դատապարտելի է: Ով այդպիսի նախաձեռնությամբ հանդես գա, կարծում եմ, կարող է վատ լինել իր համար»:

Վ. Բոստանջյանից փորձեցինք ճշտել, որ եթե ամեն ինչ մի կետից է ղեկավարվում, այդ դեպքում դրական փոփոխություններ սպասելն անիմա՞ստ է, նախկին պատգամավորը նշեց. «Դուք ասացիք ու լավ ասացիք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս