Բաժիններ՝

Ինչու է անհրաժեշտ ջուրը օրգանիզմին. որքան, ինչպես և ինչու խմել

Aroxj.am-ը ներկայացնում է օրգանիզմին անհրաժեշտ հեղուկի կարևորությունը և դրա օգտագործումն օրվա ընթացքում:

1. Ինչո՞ւ է անհրաժեշտ ջուր խմել առողջության պահպանման համար
Մարդու օրգանիզմի 60 տոկոսը կազմված է ջրից, իսկ նյարդային համակարգի և ուղեղի՝ 85 տոկոսը: Ջուրը հյուսվածքների, այսպես ասած, հիմքն է և մասնակցում է օրգանզիմում տեղի ունեցող քիմիական գործընթացներին և օգնում է պահպանել հիմնական գործառույթները: Նպաստում է նյութափոխանակության բարելավմանը: Շատ կարևոր է, որ հետևեք, թե օրվա ընթացքում որքան ջուր եք խմում: Գլխավոր խորհուրդը, որ կարելի է տալ բոլորին՝ խմեք այնքան ջուր, որքան ցանկանում է օրգանիզմը:

2. Որքան հեղուկ է պետք ընդունել
Մասնագետները նշում են, որ օրվա ընթացքում մարմնի յուրաքանչյուր կիլոգրամի համար պետք է խմել 40 մլ ջուր: Դրա կեսը պետք է ընդունել հեղուկի տեսքով, մյուս կեսը լրացնել սննդի միջոցով: Օրինակ, եթե ձեր մարմնի քաշը 60 կգ է, ապա պետք է ամեն օր ընդունեք 1200 մլ հեղուկ: Մյուս մասն օրգանիզմը կստանա մրգերի, բանջարեղենի, ապուրների և այլ անհրաժեշտ մթերքների շնորհիվ: Կարևոր է իմանալ, որ շոգ եղանակին, ֆիզիկական ակտիվության արդյունքում հեղուկի պահանջը կարող է ավելանալ: Պետք է հետևել հեղուկի ընդունման քանակին անհրաժեշտության դեպքում լրացնել պակասը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս