Յուրի Վարդանյան. Ես մարզիկ եմ ու նախարարի պաշտոնում իմ ափսեի մեջ չէի. NEWS.am
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Յուրի Վարդանյանին իր նոր պաշտոնը արդեն հայտնի է, սակայն NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա վստահեցրել է, որ այդ մասին առայժմ չի հրապարակելու: Ստորեւ ներկայացնում ենք Յուրի Վարդանյանի հետ հարց ու պատասխանը:
-Պարոն Վարդանյան, ինչո՞վ եք զբաղվելու, նոր աշխատանքի առաջարկ արդեն ստացե՞լ եք:
-Ամեն ինչ նորմալ է, շուտով ամեն ինչ կլսեք:
-Նոր պաշտոն եք ստանալո՞ւ:
-Բա որ ասում եմ` ամեն ինչ նորմալ է, ուրեմն պիտի տեղափոխվեմ, չէ՞, արդեն նախարար չեմ:
-Սպորտի ոլորտում եք պաշտոն զբաղեցնելո՞ւ, թե նախկինի պես այլ պաշտոն եք զբաղեցնելու` ասենք խորհրդական:
-Խնդրում եմ` ըմբռնումով մոտենաք, ոչինչ չեմ ասելու հիմա, ու խնդրում եմ ըմբռնումով մոտենաք այս պահվածքիս:
-Ձեր իրավահաջորդի` Գաբրիել Ղազարյանի մասին ի՞նչ կարծիքի եք:
-Ես նոր նախարարին մի անգամ եմ տեսել, ավել չեմ տեսել ու վատ տպավորություն չի թողել էդ մի անգամով: Զուտ իմ ստացած տպավորության մասին եմ ասում:
-Տխո՞ւր եք հեռացել, թե՞ ուրախ:
Բացարձակ տխուր չեմ, լոկ տղամարդու խոսք եմ ասում, որ տխուր չեմ, խորը հասկանալով եմ ասում, որ իմ մոտ ամեն ինչ շատ ավելի լավ է, քան այնտեղ: Ես մարզիկ եմ եղել ու պետք է ասեմ էլի, որ ոնց որ իմ ափսեի մեջ չլինեի այնտեղ:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: