
Դավիթաշենում ինքնասպանության փորձ կատարած 22-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է. shamshyan.com

shamshyan.com –ի փոխանցմամբ`մայիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում, 1-03 շտապօգնության կայանի բրիգադը կանչով մեկնել է Դավիթաշեն 3-րդ թաղամաս 25 շենք, որտեղ բակում հայտնաբերել է վիրավոր երիտասարդ տղայի:
Շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ քիչ առաջ մահացել է: Կանչով հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ քննչական խումբը, ովքեր պարզել են, որ մահացածը նշված շենքի 65 բնակարանի բնակիչ, 22-ամյա Լիպարիտ Մուրադյանն էր, ով ըստ հարևանների հայտարարության ինքնասպանության նպատակով իրեն ցած է նետել 6-րդ հարկի պատուհանից:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: