Ուրախության ու երջանիկ զգացողության գագաթնակետը հատկապես գրանցվում է այն պահին, երբ ուրբաթ երեկոյան մարդը լքում է իր աշխատավայրը եւ մտածում առաջիկա հանգստյան օրերի մասին: Այդ զգացողությունն ավելի շատ միջին վիճակագրական եվրոպացու մոտ հանդիպում է ուրբաթ, ժամը 18 :08-ին:
Ռուսաստանը պարզապես չունի ազդեցության այլ լուրջ լծակ և չի էլ պատկերացնում, թե ինչպես է գերագնահատում իր խաղաթղթերը։ Արևմուտքում արդեն հասունացել է Եվրոպական էներգետիկ միության գաղափարը, և դրա հիմքում ռուսական էներգակիրներից կախվածության նվազեցման բազմանիստ ռազմավարություն է՝ նոր տեխնոլոգիաների ներդրում, էներգիայի աղբյուրների, մատակարարների, փոխադրման ուղիների ու մեթոդների դիվերսիֆիկացում, սեփական ռեսուրսների ավելի եկամտաբեր շահագործում, էներգախնայողություն և բաշխման արդյունավետացում։
Հովիկ Աբրահամյանն այս օրերին դարձել է Գոդոն: Ավելի ճիշտ` նրա ներկայացնելիք ծրագիրը: Բոլորը սպասում են:
Մայիսի 5-ին, ժամը 20.32-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Բարեկամության փողոցի թիվ 5 շենքի տանիքի ազբոշիֆրերը ս.թ մայիսի 3-ին քամուց պոկվել և ընկել են շենքի բակ. անհրաժեշտ է օգնություն:
Գիտնականները բացահայտել են, որ քրոնիկ հարբեցողների մկանները ավելի թույլ են անկախ նրանց մարմնի կառուցվածքից, քաշից և մկանային ծավալից: Մարդու մկանները թուլանում են մի քանի պատճառներով, որի դեպքում միտոքոնդրիումները կորցնում են վերականգնվելու» ունակությունը։
Մայիսի 2-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1982 թ. ծնված Նարինե Հ.-ին:
Ավտոմեքենան ինքնաբերաբար առաջ է ընթացել և Անտառային փողոց 122/7, Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանի տան մոտ վրաերթի ենթարկել այդ պահին փողոցում գտնվող 2 անչափահաս երեխայի և 1 մեծահասակ կնոջ:
Նախարար Թեա Ծուլուկիանին չի շտապում ստորագրել գործարար Աշոտ Սուքիասյանի արտահանձնման որոշում: «Հետքի» հետ զրույցում Վրաստանի արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Մարիան Մսխիլաձեն հայտնել է, որ նախարարը դեռևս ժամանակ ունի:
Նիստի ընթացքում Գագիկ Ծառուկյանը եւս մեկ անգամ կոչ է արել ակտիվորեն համագործակցել եւ աշխատել հասարակության բոլոր շերտերի հետ: ԲՀԿ ղեկավարը նաև հնչեցրել է համոզմունք, որ առաջիկա համապետական ընտրություններում հաղթանակը այլևս շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը:
ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ ս.թ. մայիսի 5-ին ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ Վայոց ձորի մարզի «Մագելանի» քարանձավը վարձակալության հանձնելու բաց մրցույթի մրցութային հանձնաժողովի նիստը:
ՀԱԿ-ը երբեք կողմ չի եղել խորհրդարանական կառավարման անցնելուն, Լևոն Տեր-Պետրոսյանը շատ ցավագին է ընդունում իր իսկ կողմից ընդունված Սահմանադրության և դրանում ամրագրված՝ պետության կառավարման կարգի փոփոխությանը: ԲՀԿ-ն, կարծում եմ, ավելի շատ այդ դիրքորոշումն արտահայտեց, որովհետև նույնքան կտրուկ էր Ռոբերտ Քոչարյանը, ով ժամանակին նույնպես կողմ է արտահայտվել սահմանադրական փոփոխություններին:
Ալի Լարիջանին խնդրել է իր շնորհավորանքները փոխանցել ՀՀ վարչապետ նշանակված իր նախկին գործընկերոջը` Հովիկ Աբրահամյանին և ԱԺ նախագահ ընտրված՝ հայ-իրանական խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գալուստ Սահակյանին։
Օրերս ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի քաղաքացի Նուբարաշենի ասֆալտի գործարանի տարածքում գտնվող այրված տնակի մեջ զինամթերք է թողնել:
Նրանց մեծ մասն այդ պարտքերը կուտակել են ձմռան ամիսներին, երբ վառելիք չունենալու պատճառով տնակները ջեռուցել են էլեկտրասալիկներով:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների վերաբերյալ։
«Ան, նայեք էս փողոցի վիճակը, ուրդեղից դոմիկ հանել ու չեն մաքրել՝ մկների ու կռիսների որջ է դառել
Ա.Սաքունցը նման վերաբերմունքը որակեց որպես անհարգալից վերաբերմունք դատական համակարգի նկատմամբ և միջնորդեց, որ դատարանին պետք է ներկայացվեն զբաղվածության վերաբերյալ հստակ հիմնավորումներ:
Մայիսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-8-ին շրջանների զգալի մասում, 9-10-ին առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Հայաստանը մանևրելու մեծ դաշտ չունի: Հայաստանյան տնտեսությունը կապված է և կախված ռուսական տնտեսությունից, Հայաստանն աշխարհագրորեն կտրված է հզոր երկրների շուկաներից, ուստի, մեծ հաշվով, ընտրության հնարավորությունը մեծ չէ, և կարելի է միայն ցավակցել:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց մեղադրյալ Արտակ Ղուկասյանի փաստաբան Հակոբ Ճարոյանի բողոքի քննությունը: Պաշտպանը դատարան է բողոքարկել Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշումը:
Մայիսի 3-ին, ժամը 14.55-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Մալաթիայի թաղապետարանի մոտ գտնվող այգում զենք-զինամթերք է թողնում:
168.am-ի խորհրդարանական աղբյուրի փոխանցմամբ՝ մայիսի 12-ին կառավարության կողմից հրավիրվելիք ԱԺ արտահերթ նստաշրջանի ժամանակ քննարկվելու են մի շարք օրենքների նախագծեր, որոնց ընդունումը բխում է Հայաստանի Մաքսային միություն մտելու որոշումից: Թե հատկապես ինչ օրենսդրական փոփոխությունների մասին է խոսքը, հայտնի չէ, քանի որ դրանք դեռ ԱԺ դեռ չեն ներկայացվել:
Հիմա ընդհանրապես հարազատներին չի ճանաչում, ոչինչ չի խոսում: «Միայն ինչ ասում ենք, կրկնում է: Ամեն օր գնում եմ տեսնելու, լացելով հետ եմ գալիս»:
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) հայտարարում են 7-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես Ֆորումի անկացման մասին։ «Խելացի լուծումներ խելացի բիզնեսի համար» կարգախոսի ներքո իրականացվող ֆորումն, որի գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունն, այս տարի տեղի կունենա հունիսի 21-22-ը։
Մայիսի 1-ին, ժամը 09.15-ին, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊ վարչության և պետեկամուտների կոմիտեի ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում, Հայաստանի Հանրապետություն ապօրինի թմրանյութ ներմուծելու կասկածանքով, «Բավրա» մաքսային կետից «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունք բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Արթուր Հ.-ն:
Մայիսի սկզբին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը նոր փորձ կձեռնարկի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ:
Երևան քաղաքի ավագանին ապրիլի 30-ին որոշում կայացրեց Երևան քաղաքի Իսահակյան-Կորյունի փողոցների միջանկյալ` Գ. Քոչարի փողոցին զուգահեռ պուրակում հայտնի բոլշևիկ, խորհրդային խոշոր պետական գործիչ Անաստաս Միկոյանի հիշատակը հավերժացնող հուշարձան տեղադրելու մասին։ Ի դեպ, այս որոշմանը կողմ են քվեարկել Երևանի ավագանու «Հանրապետական» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ՊՆ-ի Մամուլի ու տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Բոգդան Սենիկը:
Նա բնակիչներին ներկայացրել է նաև Ղուզե Ճարտար և Ճարտար համայնքների՝ մեկ համայնքում միավորման առաջարկ: Ա. Հարությունյանը, առաջարկը հիմնավորելով կատարվող աշխատանքների արդյունավետության բարձրացմամբ, նշել է, որ այդ հարցը պետք է որոշվի երկու համայնքներում կազմակերպվելիք հանրաքվեի արդյունքներով, ինչպես նախատեսված է օրենքով:
Այդ երկրները չեն համարձակվում բարձրաձայնել իրենց դիրքորոշման իրական պատճառը: