
Ռասմուսենը ՆԱՏՕ-ի անդամ երկրներին կոչ է արել մեծացնել սեփական ռազմական ծախսերը

Գերմանական Frankfurter Allgemeine Zeitung պարբերականին տված հարցազրույցի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Ուկրաինայի դեպքերը պետք է ազդանշան հանդիսանան ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրների համար:
Ռասմուսենն այդ երկրներին կոչ է արել մեծացնել սեփական ռազմական ծախսերը: Ռասմուսենն այդ կոչը հիմնավորել է նրանով, որ Ռուսաստանն իր ռազմական ծախսերը մեծացրել է 30 տոկոսով, մինչդեռ եվրոպական մի շարք երկրներ դրանք նվազեցրել են 40 տոկոսով:
Ռասմուսենի խոսքերով` Ռուսաստանը ներկայումս իրեն պահում է ավելի շուտ հակառակորդի, քան գործընկերոջ նման: Ռասմուսենը Ռուսաստանին զգուշացրել է Ուկրաինայում տիրող իրավիճակը հետագայում անկայունացնելու կապակցությամբ, սակայն դրա հետ մեկտեղ ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն չունի Ուկրաինայի ճգնաժամի ռազմական կարգավորում: