Սեյրան Օհանյանը վաղ առավոտյան այցելել է զորամաս
Մայիսի 27-ին, վաղ առավոտյան, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ ԶՈւ զորամասերից մեկում:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջայց է կատարել զորամասի տարածքում, հետևել է զորամասի սպառազինությունների վերանորոգման արտադրամասում ընթացող աշխատանքներին, զրուցել է զորամասի անձնակազմի հետ, ծանոթացել առկա խնդիրներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Նախարարին է ներկայացվել նաև զորամասում տարածքում ընթացող կապիտալ-շինարարական աշխատանքների ընթացքը:
Այցի ավարտին պաշտպանության նախարարը տվել է համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ: