
Նաիրա Զոհրաբյան. Քառյակը դեմ է քվեարկելու 2013թ. բյուջեի կատարողականին

Խորհրդարանական ոչ իշխանական ուժերի հերթական նիստից հետո ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ քառյակի դռնփակ նիստում քննարկել են 2013թ. բյուջեի կատարողականի քվեարկության ժամանակ իրենց միասնական դիրքորոշման հարցը:
Ըստ նրա՝ որոշվել է՝ դեմ քվեարկել բյուջեի կատարողականին. «Քանի որ 2013թ. բյուջի նախագծին մենք դեմ ենք քվեարկել, որոշվել է, որ բյուջեի կատարողականին ևս դեմ ենք քվեարկելու»: