Բաժիններ՝

Տարոն Մարգարյանը կշնորհավորի՞ Կլիչկոյին

Ուկրաինան շարունակում է մնալ ներքաղաքական անկայուն վիճակում, սակայն հարավ-արևլյան շրջաններում բանակի և զինյալների միջև շարունակվող արյունալի բախումները չխոչընդոտեցին մայիսի 25-ին ոչ միայն արտահերթ նախագահական, այլև մայրաքաղաք Կիևի և երկրի մի քանի այլ քաղաքների քաղաքապետի ընտրությունների անցկացմանը:

Բնականաբար, թե´ նախագահական, թե´ ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները դեռ չեն հրապարակվել, սակայն նախնական արդյունքներով` երկրի նախագահի պաշտոնում ընտրվել է միլիարդատեր Պյոտր Պորոշենկոն, իսկ Կիևի քաղաքապետի պաշտոնում` նրա քաղաքական զինակից, «ՈՒԴԱՌ» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատրաստվո՞ւմ է շնորհավորել Կիևի նորընտիր քաղաքապետին: Ի պատասխան 168.am-ի այս հարցադրմանը` Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Արթուր Գևորգյանն ասաց, թե հարցին կարող է պատասխանել միայն ընտրությունների վերջնական արդյունքները հայտնի դառնալուց հետո:

«Երբ վերջնական արդյուքները հրապարակվեն, այդ ժամանակ արդեն կխոսենք»,-  ասաց Արթուր Գևորգյանը:

Կարդացեք նաև

Նշենք, որ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի իշխանության տապալումից հետո ոչ միայն քաղաքային, այլև ավելի բարձր մակարդակով Հայաստանի և Ուկրաինայի իշխանությունների շփումների հարցն արդիականություն է ստացել` հատկապես ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում «Ուկրաինայի տարածքային ամբողջականության» մասին բանաձևին Հայաստանի «դեմ» քվեարկությունից հետո:

Սրանից մի քանի օր անց Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարությունը նոտա հղեց  Հայաստանի արտգործնախարարությանը և ետ կանչեց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս