Պուտինը կոչ է արել անհապաղ դադարեցնել Ուկրաինայում իրականացվող պատժիչ գործողությունը
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ անհրաժեշտ է դադարեցնել հակաահաբեկչական գործողությունը, որն իրականացվում է ոչ միայն Ուկրաինայի արևելյան, այլև՝ հարավային մարզերում: Այս մասին այսօր հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Պուտինն Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Ուկրաինաի հարավ-արևելյան մարզերում բանակի կողմից պատժիչ գործողության անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը: Պուտինը կողմ է արտահայտվել Ուկրաինայի շրջանների ներկայացուցիչների հետ Կիևի խաղաղ երկխոսելուն: