Քառյակը նիստ է արել, բայց նորից չի հստակեցրել միասնական հանրահավաքի անցկացման օրը

Քիչ առաջ ավարտվեց խորհրդարանական քառյակի հերթական դռնփակ նիստը, որը տեղի էր ունենում ԱԺ ԲՀԿ խմբակցությունում: Նիստի ավարտից հետո ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ հանդիպման ժամանակ հստակեցվել են այն 10 պահանջները, որոնք քառյակը ներկայացնելու է ՀՀ կառավարությանը: Սակայն Ն. Զոհրաբյանը չհստակեցրեց, թե որոնք են այդ 10 պահանջները՝ ասելով միայն, թե դրանք այն հայտնի պահանջներն են, որոնք հետաքրքրում են հանրությանը:

Ըստ նրա՝ քառյակը իր պահանջները կհրապարակի հաջորդ շաբաթ կայանալիք հերթական նիստից հետո:

Ն. Զոհրաբյանը նաև տեղեկացրեց, որ այսօր քառյակի նիստում քննարկվել է նաև համատեղ հանրահավաք անցկացնելու մասին հարցը, և, ըստ նրա՝ այն մնում է իրենց օրակարգում:

Չնայած՝ 1,5 ժամ շարունակ քառյակը նիստ է անցկացրել, սակայն որևէ կոնկրետ որոշում չի կայացրել, քանի որ ինչպես նախորդ նիստից հետո, այժմ էլ հայտնի չեն ոչ այն պահանջները, որոնք պատրաստվում են ներկայացնել կառավարությանը, ոչ էլ միասնական հանրահավաք անցկացնելու օրը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս