Բաժիններ՝

Լավրովը Կիևին կոչ է արել անհապաղ դադարեցնել երկրի արևելքում բանակի կիրառումը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Մոսկվայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ կիևյան իշխանությունների համար փորձություն կհանդիսանա սեփական բնակչության դեմ բանակն օգտագործելուց հրաժարվելը.

«Հաշվի առնելով նախագահական ընտրությունների արդյունքները՝ կիևյան իշխանությունների թիվ մեկ առաջադրանքն ու ամրության ստուգումը կհանդիսանա բնակչության դեմ բանակն օգտագործելու և բոլոր կողմերի կողմից ամեն տիպի բռնությունների անհապաղ դադարեցումը»:

Երեկ Դոնեցկի մարզում վերսկսվել է հակաահաբեկչական գործողության ակտիվ փուլը, ինչի հետևանքով ներկա դրությամբ արդեն իսկ զոհվել է 40 մարդ:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահական ընտրությունների արդյունքներով առաջատար Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր, որ երկրի արևելքում հակաահաբեկչական գործողությունը պետք է տևի ոչ թե ամիսներ, այլ՝ ժամեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս