Բաժիններ՝

Ինչ է սպասվում տրանսպորտի սակագնի հետ կապված

Այսօր ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է սպասվում տրանսպորտի թանկացման մասով: Ըստ նրա՝ խնդիրն ուսումնասիրող հանձնաժողովը որոշել է, որ ներկայիս սակագինը ցածր է, բայց քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախընտրական շրջանում հայտարարել էր, որ տրանսպորտի սակագինը չի փոխվի:

«Դուք հասկանո՞ւմ եք, որ Տարոն Մարգարյանին Ձեր կուսակցությունում ձայն են տվել նաև այս հայտարարության համար: Եթե սակագինը փոխվի, պետք է քաղաքապետի արտահերթ ընտրություններ անցկացվեն»,- հայտարարեց Ն.Փաշինյանը:

Կ.Արեյանը պատաանեց, որ Տարոն Մարգարյանն այդ հայտարարությունն արել է սոցցանցում եղած կոնկրետ հարցադրման հետ կապված, որը վերաբերում էր 2013թ-ի ապրիլի մեկից տրանսպորտի թանկացմանը, իսկ մնացած հարցերին պատասխան կտա հանձնաժողովը, որում ներգրավված են նաև միջազգային փորձագետներ:

«Մարգարյանն այդ հայտարարությունն արել է մարտի 28-ին: Այսինքն՝ 4 օրվա համար է այս հայտարարությունն արվե՞լ»,- տարակուսեց Ն.Փաշինյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս