Լուգանսկից ջոկատներն օգնության են հասել Դոնեցկի զինյալներին
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Լուգանսկի ժողովրդական հանրապետության աշխարհազորայիններն օգնության են մեկնել Դոնեցկի ժողովրդական հանրապետության զինյալներին, որոնք չեն դիմանում ուկրաինական զորքերի ճնշմանը:
Այս մասին այսօր հայտարարել է Լուգանսկի ժողովրդական հանրապետության ղեկավար Վալերի Բոլոտովը. «Մեր ջոկատներն արդեն իսկ ուղարկվել են Դոնեցկ ու Սլավյանսկ: Մենք օգնում ենք ոչ միայն սպառազինությամբ, այլև՝ մարդկանցով: Մեր խմբերը մեկնել են այնտեղ»:
Բոլոտովն ընդգծել է, որ ներկա դրությամբ Լուգանսկում հարաբերական անդորր է տիրում: Մայիսի 27-ի գիշերը զինյալներով լեցուն բեռնատարները Ռուսաստանից սահմանից մուտք են գործել Լուգանսկի մարզ: Այս մասին հայտնել է Ուկրաինայի պետական սահմանային ծառայության մամլո ծառայությունը:
Նրա հաղորդմամբ՝ սահմանի հատման ժամանակ սահմանապահները կրակ են բացել բեռնատարների ուղղությամբ: Սկիզբ առած մարտի արդյունքներով զինյալներին մասնակիորեն հաջողվել է մուտք գործել ուկրաինական տարածք: