Գարիկ Պապոյան. Ինչ-որ մեկը ներկայանում է որպես «Վիտամինի Գարիկ» և DVD-ներ է վաճառում
«Վիտամին» ակումբի անդամ Գարիկ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Խնդրում եմ լրատվամիջոցներին տարածել:
Վերջին 20 օրվա մեջ արդեն երրորդ ահազանգն եմ ստանում տարբեր մեծ հիմնարկությունների տնօրինություններից և հյուրանոցներից, որ ինչ-որ մեկը, զանգահարելով իրենց, ներկայացել է որպես «Վիտամինի Գարիկ» և նրանց խնդրել, որպեսզի գնեն մեծ քանակությամբ անհասկանալի DVD-ներ` պատճառաբանելով, որ այդ գումարներով պետք է օգնեն ինչ-որ մարդկանց: Ցավոք, ես դրանց մասին տեղեկանում եմ այն ժամանակ, երբ այդ գումարներն արդեն վճարված են…
Խնդրում եմ բոլոր կազմակերպություններին, որոնք նման զանգեր են ստացել, զգուշանալ և հայցում եմ բոլորի ներողամտությունը, ովքեր, չուզենալով մերժել «ԽՆԴՐԱՆՔՍ», հայտվել են խաբվածի դերում…»: