«Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ոչ մի պարագայում չեն կարող լինել տարբեր մաքսային գոտիներում, ուստի հայկական երկու հանրապետությունների միջև մաքսային սահմանների մասին խոսելն ավելորդ է: Դա իրատեսական չէ ոչ մի պարագայում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Սամվել Ֆարմանյանը` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ Անտոն Ազարովի վերջին հայտարարությանը:
Մայիսի 14-ին, ժամը 09.00-ին, «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 17/Ա հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր Կանազի հոսպիտալի գործով առաջին դատական նիստը: Այն, սակայն, հետաձգվեց, քանի որ առաջին դատական նիստին չէին ներկայացել գործով մեղադրողը, ինչպես նաև 4 ամբաստանյալներից 3-ի պաշտպանները: Դատավոր Արթուր Մկրտչյանն այդ պատճառով որոշեց հետաձգել գործի քննությունը՝ հաջորդ դատական նիստը նշանակելով հունիսի 3-ին:
Պուտինի խոսքերով՝ Ռուսաստանը հուսով է, որ եվրոպական երկրները կձեռնարկեն ավելի ակտիվ գործողություններ՝ տվյալ իրավիճակը կարգավորելու համար:
Այն կարող են առաջացնել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են՝ շաքարախտը, արտրիտը, երիկամային անբավարարությունը, հիպերտոնիան, սրտի կաթվածն ու ինսուլտը: Սննդային վակուումային փաթեթավորումները վտանգավոր են համարվում հատկապես կաթի, պաղպաղակի, մսամթերքի, կիսաֆաբրիկատների, ձկան և բանջարեղենի համար:
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը միակն էր ԲՀԿ խմբակցությունից, ով «Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» կառավարության նախագծի երկրորդ ընթերցմամբ քվարկության ժամանակ դեմ քվեարկեց:
Այսօր ՀՀԿ գրասենյակում տեղի է ունենալու Գործադիր մարմնի հերթական նիստը, որի ժամանակ քննարկվելու են նախահամագումարյան հարցեր: Իսկ վաղը ՀՀԿ-ում հավաքվելու են ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ պատգամավորները, որի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկայացնելու է կառավարության ծրագիրը:
Իսրաֆիլովին կալանավորել են ուղիղ դատարանի դահլիճում:
Էրդողանը երբեք թույլ չի տալու, որ այն երկրորդ ճեղքն առաջացնի մեղմ իսլամ հարթակով գործող իր կուսակցության մեջ (նկատի ունեմ այն, ինչ պատահեց Ֆաթուլլահ Գյուլենի հետ): Այս իմաստով Գյուլն արդեն չի կարող նոր կուսակցություն ստեղծել, իսկ եթե ստեղծեց, ապա շատ փոքր թվով մարդ կարող է ներգրավել իշխանությունից: Ի վերջո, բոլորն էլ գիտեն, որ վազող ձիու ետևից են գնում և ոչ թե նրա, ով արդեն սպառել է իր դրամագլուխը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանն ազատվել է պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Այս մասին այսօր Կիևում հայտարարել է «Ուկրաինայի Նավթոգազ» ընկերության ղեկավար Անդրեյ Կոբոլևը:
Ռուսաստանը ոչ միայն որևէ քայլ չի ձեռարկել տվյալ ուղղությամբ, այլև արել է ընդհակառակը՝ քայլեր է կատարել հակառակ ուղղությամբ:
Ժիրինովսկու խոսքերով՝ մոսկովյան գիտական հիմնարկներն արդեն իսկ զբաղվում են տվյալ նախագծի մշակմամբ:
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ՝ ավելի քան 41 մլն դրամ է հատկացվել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ այն փոխանակելու արդյունքում չգանձված պետական տուրքի գումարը վճարողների փոխարեն ՀՀ պետբյուջե վճարելու նպատակով: 2014թ. առաջին եռամսյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 635 անձնագիր:
Ինչպես Սահմանադրական դատարանի որոշումը տեղիք տվեց տարբեր մեկնաբանությունների, այնպես էլ Ազգային ժողովում երկրորդ ընթերցմանը սպասող «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծն է կարծիքները կիսել: Ոմանք պնդում են, որ պարտադիրը վերացված է, իսկ ոմանց կարծիքով` այն շարունակում է գործել:
Մայիսի 14-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության ծառայողները, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 1965 թ. ծնված Սերյան Հ.-ին:
Գործողությունն ավարտելու համար մնացել է անել մեկ, սակայն բավական բարդ քայլ:
«Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի այսօրվա ասուլսում խորհրդի անդամ, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե երբ «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարի, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա, դա կլինի հայտարարությունից մեկ ամիս ան
Ուիլյամ Հեյգը հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակում է ձեռք բերել նորանոր գործընկերներ և ներդրում ունենալ գլոբալ զարգացման մեջ:
Պարզաբանելով, թե ինչու էր ձախ ձեռքով մենամարտում Սյեկլոչայի դեմ` նա ասաց, որ Շտիգլիցի հետ մարտից հետո աջ ձեռքը վնասել էր, բայց դրա մասին չէր բարձրաձայնել` հակառակորդին հոգեբանական առավելություն չտալու համար:
Այսօր ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով իրենց զբաղեցրած պաշտոններից ազատվել և կադրերի ռեզերվ են տեղափոխվել Ճանապարհային ոստիկանության հաշվառման քննարկման ստորաբաժանումների երկու տասնյակից ավելի ծառայողներ:
Վթարի պահին նավում գտնվել են 476 ուղևոր և նավի անձնակազմը:
«Գնումների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումների ժամանակ այսօր ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով զեկուցող ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանին, ասաց, որ նա թերևս ծանոթ չէ բերված նախագծին կամ՝ երբ մամուլի միջոցով բացահայտվեցին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի թանկարժեք գործուղումները, ինքնաթիռներ վարձելը, շտապ կարգով ԱԺ է բերվել այս նախագիծը, որպեսզի այլևս հնարավորություն չլինի անդրադառնալ թեմաներին՝ այդ տեղեկատվությունը համարելով գաղտնի:
Միջադեպը տեղի է ունեցել շփման գծի մոտ ընկած զորամասերից մեկում:
Լուկաշևիչի խոսքերով՝ կազմակերպության հաշվետվություններում միայն հպանցիկ է հիշատակվում ինչպես բուն քվեարկությունը, այնպես էլ՝ դրանց արդյունքները:
Այս մասին են վկայել մայիսի 10-11-ին Հասարակական կարծիքի հետազոտման համառուսական կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները:
«Ղարաբաղի հարցն այդ շրջանակներում չի քննարկվում հենց այն պատճառով, որ Լեռնային Ղարաբաղը չի առանձնացվում Հայաստանից: Իհարկե, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի սահմանին ոչ մի մաքսակետ լինել չի կարող: Նախ, այդ մարդու քաղաքական «կալիբրը» այն չէ, որ իր ասածի վրա ինչ-որ հետևություններ անենք, և ինքը չէ, ով ուզում է լինի, Հայաստանի ու Ղարաբաղի միջև երբեք մաքսակետ երբեք չի կարող լինել, որովհետև դա միասնական տարածք է, մենք դա գիտենք: Լեռնային Ղարաբաղը դե յուրե ճանաչված չէ, բայց դե ֆակտո հայկական տարածք է: Այստեղ կասկած չկա, և որևէ մեկը չի կարող մեզ այդ ուղուց շեղել»,-նշեց Մանվել Բադեյանը:
Եվրոպան իր քաղաքական համակարգի շնորհիվ նվազագույնի է հասցրել կոռուպցիան:
Մեկնած օպերատիվ խումբը Նահապետավան գյուղի ամառանոցի «Յայլա» կոչվող տարածքում հայտնաբերել է անձը չպարզված, գազանների կողմից հոշոտված տղամարդու դիակի մնացորդներ:
Տիգրան Սարգսյանի կողմից հաստատված «կարգերը» մոռանալու և նոր էջից սկսելու հորդորը եղել է անձամբ Հովիկ Աբրահամյանից: Մեզ հետ զրույցում Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը հայտնեց, որ Աբրահամյանն առաջարկել է գիծ քաշել և նոր էջից, նոր մոտեցումներով սկսել: