Նիկոլ Փաշինյանի պատասխանը՝ Էդուարդ Շարմազանովին. Մեր ճանապարհները տանում են բոլորովին այլ ուղղությամբ. tert.am

«Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի այսօրվա ասուլսում խորհրդի անդամ, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե երբ «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարի, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա, դա կլինի հայտարարությունից մեկ ամիս անց: Այս մասին տեղեկացնում է tert.am-ը:

«Մենք ունենք իշխանափոխության մեր ծրագիրը, որն այսօր և նախկին փաստաթղթերում ներկայացրել ենք: Այդ ծրագիրն անցնում է ինստիտուցիոնալ փոփոխության, ստվերային կառավարության ստեղծման ճանապարհով: Բայց եթե կան իշխանափոխություն անելու այլ առաջարկներ, մենք պատրաստ ենք քննարկել»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է Բաղրամյան 26-ի հետ Պայմանագրի ասոցացման հարցին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Այն պահին, երբ Պայմանագիրը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը կհեռանա իշխանությունից, դա կլինի հայտարարությունից մեկ ամիս հետո: Մենք՝ որպես քաղաքական գործիչներ, պատրաստ ենք հետագայում էլ կրել այդ զրկանքները, բայց մեզ համար խնդիրն այն է, որ Ազատության հրապարակը և ՀՀ քաղաքացին չպետք է հիասթափվեն, չպետք է կոտրվեն»:

Մեկնաբանելով ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը, թե երկրի նախագահի պաշտոնն առաջիկա տարիներին անցնում է Հանրապետական կուսակցության ճանապարհով՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Մենք խոսում ենք տարբեր ճանապարհների մասին, ես չգիտեմ, թե էդուարդ Շարմազանովն ու իր ընկերները ուր են ուզում գնալ, բայց մեր ճանապարհները տանում են բոլորովին այլ ուղղությամբ»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Տեսանյութեր

Լրահոս