Բաժիններ՝

Ադրբեջանում 7-ամյա ազատազրկման են դատապարտել լրագրող Ազեր Իսրաֆիլովին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվի՝ ծանր հանցագործությունները քննող դատարանն այսօր ավարտել է լրագրող Ազեր Իսրաֆիլովի գործի քննումը:

Դատարանը նրան մեղավոր է ճանաչել քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածը (մեքենայություններ) խախտելու մեջ և դատապարտել է 7 տարվա ազատազրկման: Իսրաֆիլովին կալանավորել են ուղիղ դատարանի դահլիճում: Հետաքննության ժամանակ որոշվել էր կալանքի տակ չառնել նրան:

Հիշեցնենք, որ այսօր 8 տարվա ազատազրկման է դատապարտվել լրագրող ու իրավապաշտպան Փարվիզ Հաշիմլին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031