Ժիրինովսկին առաջարկել է փոխել Դնեպր գետի հունը՝ Ուկրաինան ջրազրկելու համար
Комсомольская правда-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին այցելել է Սմոլենսկ, ուր և առաջարկել է փոխել Դնեպր գետի հունը:
Ժիրինովսկին հայտարարել է, որ անհարաժեշտ է ջրազրկել Ուկրաինային՝ Դնեպր գետի ջրերն ուղղելով դեպի Դոն կամ Դեսնա գետեր: Ժիրինովսկու խոսքերով՝ մոսկովյան գիտական հիմնարկներն արդեն իսկ զբաղվում են տվյալ նախագծի մշակմամբ:
Սմոլենսկի նահանգապետը հայտարարել է, որ աջակցում է այդ գաղափարի շուտափույթ իրագործմանը, եթե Ռուսաստանի իշխանություններն ընդունեն նման որոշում:
Ռուսաստանի տարածքում Դնեպր գետի երկարությունը կազմում է 485 կիլոմետր, Բելառուսի տարածքում՝ 595 կիլոմետր, Ուկրաինայի տարածքում՝ 1121 կիլոմետր, ընդհանուր՝ 2201 կիլոմետր:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Ուկրաինան կասեցրել էր Դնեպր գետի ջրերի հոսքը Ղրիմի թերակղզի: