Պուտինի վարկանիշը հասել է պատմական առավելագույնի
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը հասել է պատմական առավելագույնի: Այս մասին են վկայել մայիսի 10-11-ին Հասարակական կարծիքի հետազոտման համառուսական կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները:
Դրանց համաձայն, մայիսի սկզբին Պուտինի գործունեությունը հավանության է արժանացրել հարցվածների 85.9 տոկոսը, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Նման բարձր վարկանիշը կապված է Ուկրաինայում տիրող իրավիճակի և Հաղթանակի օրվա տոնման հետ:
Հարցվածների 52 տոկոսը նախորդ շաբաթվա գլխավոր իրադարձություններ են համարել Ուկրաինայի դեպքերը, իսկ 34 տոկոսը՝ Հաղթանակի օրվա (մայիսի 9) տոնումը:
Պուտինի վարկանիշն աճում է արդեն հինգերորդ ամիսն անընդմեջ: Այս տարվա ապրիլից Պուտինի վարկանիշն աճել է 3.7 տոկոսով, իսկ տարեսկզբից՝ ավելի քան 1/3-ով (հունվարին այն կազմել է 60.6 տոկոս):