Պետք է զգուշանալ սննդի վակուումային փաթեթավորումից
Դանիացի գիտնականները պարզել են, որ սննդի վակուումային փաթեթները վտանգավոր են առողջության համար. ավելին՝ դրանք նույնիսկ մահացու բակտերիաներ են պարունակում իրենց մեջ: Այս մասին տեղեկացնում է Aroxj.am-ը: Գիտնականների խոսքով՝ կան, այսպես կոչված listeria monocytogens պաթոգեններ, որոնք թթվածնի բացակայության պայմաններում մարդու օրգանիզմում առավել ագրեսիվ են դառնում: Արդյունքում սննդային թունավորումները դառնում են վտագավոր ամբողջ կյանքի համար: Այն կարող են առաջացնել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են՝ շաքարախտը, արտրիտը, երիկամային անբավարարությունը, հիպերտոնիան, սրտի կաթվածն ու ինսուլտը:
Սննդային վակուումային փաթեթավորումները վտանգավոր են համարվում հատկապես կաթի, պաղպաղակի, մսամթերքի, կիսաֆաբրիկատների, ձկան և բանջարեղենի համար: