Պարզվում է, որ չնայած տարածված կարծիքին` մենք խմելու առումով զիջում ենք աշխարհի և մեր տարածաշրջանի երկրների մեծ մասին։ Ավելի ճիշտ կլինի ասել` ետնապահների թվում ենք։
Սրանից առաջ Հայաստանի ԱԳՆ-ը հայտնել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևան են ժամանելու մայիսի 16-ին:
«Տուն չեմ ուզում գնալ, որ չնայեմ նրանց դեմքին, որովհետեւ արդեն չեմ կարողանում ասել, որ դարձյալ քաղցած են մնալու: Միակ արժեքավոր բանը, որ ունեմ այս մատանին է, որը կրում եմ՝ հիվանդ որդիս է գնել Վերնիսաժից ինձ համար ու տան հեռուստացույցը, բայց ամեն անգամ, երբ ցանկանում եմ դուրս տանել, երեխաները կախվում են թեւերիցս ու խնդրում են, որ գոնե թողնեմ զբաղմունքի միակ միջոցը»,- նշում է տիկին Սարգսյանը:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին բողոքներով են դիմավորել Սոմայի շրջանում, ուր ածխահանքի վթարի հետևանքով զոհվել է ավելի քան 280 մարդ:
ՀՀ վերջին նախագահական ընտրություններից անմիջապես հետո ընդհատված բնակարանաշինության վերսկսման ժամկետի մասին «Շիրակ կենտրոնը» 2014 թ. փետրվարի 20-ին հրապարակային հարցում էր արել, որին ի պատասխան կառավարությունից մեր ստացած գրությունում նշվում էր, թե «Մտահոգ լինելով շինարարության ժամկետների ձգձգման խնդրով՝ դրա կարգավորման նպատակով ներկայումս ՀՀ քաղաքաշինության նախարարությունը՝ ՀՀ ֆինանսների նախարարության հետ համատեղ իրականացնում է ուսումնասիրություններ, որոնց արդյունքների մասին Ձեզ կտեղեկացվի լրացուցիչ»:
Հունիսի 9-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում սպասվում են ՏԻՄ ընտրություններ: Քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու են ինքնաառաջադրված անկուսակցական, Գորիս համայնքի ավագանու անդամ, «Շանի» ՍՊԸ տնօրեն Հրայր Յոլյանը, «Գորիսի Գամմա» ԲԲԸ գործադիր տնօրեն Տիգրան Կարապետյանը, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Գորիսի տեղամասի պետ, ՀՀԿ անդամ Վաչագան Ադունցը և ՀՀԿ անդամ Արա Բուդաղյանը, ով սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրն է:
Խաղի նպատակն է հարստացնել մեր աշակերտների գիտելիքները ԱՄՆ-ի պատմության, մշակույթի, գրականության, ավանդույթների, արժեքների և աշխարհագրության մասին: Արկածային և մրցակցային ժանրով ստեղված խաղը կնպաստի նաև իրազեկության բարձրացմանն այնպիսի գաղափարների շուրջ, ինչպիսիք են բազմակարծությունը, ժողովրդավարությունը, կանանց և երիտասարդների իրավունքները, խոսքի ազատությունը և այլն:
Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացրին Մարտունու շրջանի Վարդենիկ գյուղի բնակիչները: Անցած տարի սեպտեմբերին Վարդենիկի ավագ դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցչի և 12-րդ դասարանացիներ Մեսրոպ Մարզպետունու Գրիգորյանի, Արկադի Ռուբեկի Պողոսյանի, Աբրահամ Վանիկի Շահինյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով աշակերտների մեղադրանք էր առաջադրվել, իսկ մայիսի 13-ին դատարանը նրանց մեղավոր ճանաչեց՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար և դատապարտեց Մեսրոպին 1 տարվա, մյուսներին՝ 6 ամսվա ազատազրկման:
Մայիսի 14-ին, ժամը 22.20-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Այնթապ գյուղի հյուրանոցային համալիրի դիմաց վրաերթի է ենթարկել 64-ամյա տղամարդու և նրան տեղափոխել հիվանդանոց:
Եգիպտոսի իշխանությունները մտադիր են կենտրոնանալ ահաբեկչության դեմ պայքարի վրա:
«Ա´յ մարդ, քաղաքը թող մնա իր տեղը՝ քաղաք: Մեր ընկերներն են, մեր բարեկամները, մենք ուղղակի ուզում ենք առանձնանանք, մեր գլխի ճարը տեսնենք»:
«Խիստ ցավալի այս դեպքի հետ կապված բոլոր քննարկումները, ձեռնարկված միջոցառումները լինելու են թափանցիկ` չխոչընդոտելով իրավապահ մարմինների աշխատանքը, և մասնագիտական, կազմակերպչական, կարգապահական կամ էթիկայի կանոնների խախտում թույլ տված որևէ մեկը չի խուսափելու պատասխանատվությունից։ Սակայն միջոցներ կձեռնարկվեն միայն հանձնաժողովի, դատաբժշկական և քննչական մարմինների վերջնական եզրակացությունից ու որոշումներից հետո»,-շեշտեց նախարար Մուրադյանը։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի փոխնախարար Իգոր Դիդենկոն:
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով խուլիգանություն կատարելու մեջ մեղավոր ճանաչված, դատարանի դահլիճից կալանքի վերցված 17-ամյա երեք դպրոցականների հարազատներն ու դասընկերն այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ էին: Դպրոցականներից մեկի մայրը նշեց, որ եկել են կառավարություն՝ արդարության պահանջով:
Եգիպտացիների ավելի քան 50 տոկոսը կանգնած է աղքատության շեմին, երկրում մեծ թիվ է կազմում գործազրկությունը
ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Լյովա Ս.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Տավուշի մարզի Իծաքար գյուղի բնակիչ Մերուժան Հարությունյանը բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է ոստիկանության բաժին: Այս մասին 168.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է մայիսի 14-16-ն անցկացվող Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցիացիայի գլխավոր վեհաժողովի աշխատանքներին: Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ողջունելով վեհաժողովի մասնակիցներին՝ կառավարության ղեկավարը մեծապես կարևորել է Հայաստանում եվրոպական տարածքի բարձրագույն կրթական հիմնահարցերին նվիրված միջոցառման անցկացումը, հատկապես հաշվի առնելով, որ մեր երկիրը բոլորովին վերջերս է անդամակցել Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցիացիային:
Նման բաները, սովորաբար, կապվում են հանրության կրոնական պատկերացումների հետ: Բանն այն է, որ Հայ Առաքելական եկեղեցին չունի այս իրողության բացատրությունը և մայիսին պսակ չանելու որևէ պատճառ չի տեսնում: Սրա պատճառը մեր կրոնի մեջ չէ:
Մենք պայմանավորվել ենք, որ բոլորը պետք է աշխատեն հավասար դաշտում, և բոլորն ամեն ինչ պետք է անեն, որպեսզի ստվերից դուրս գան: Դա եղել է մեր պայմանը: Մինչև հուլիսի 1-ը մենք տալու ենք հնարավորություն, որպեսզի իրենք ինքնուրույն իրենց ցանկությամբ փորձեն աշխատել հավասար դաշտում: Ես տվել եմ հանձնարարական ֆինանսների նախարարին՝ բոլոր կառույցներով հետամուտ լինել այդ աշխատանքի գործընթացներին: Ես գտնում եմ և նաև ունեմ համոզմունք, որ իրենք խաղի կանոնները պետք է փորձեն պահպանել, և եթե չպահպանեն, մենք փորձելու ենք նաև մեր լծակներն օգտագործել, որպեսզի կարողանանք մեր առջև դրված խնդիրներին լուծում տալ:
ՀՀ կառավարությունը թույլատրել է Վանաձորի «Գլորիա» գլխամասային ֆաբրիկա» ՍՊԸ կողմից ՀՀ ներմուծված և չվերարտահանված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմը երկարաձգել մինչև 2015թ. փետրվարի 6-ը: Ընկերությունն զբաղվում է հագուստի արտադրությամբ և համագործակցում է իտալական, գերմանական և ռուսական ձեռնարկությունների հետ: Այժմ ֆաբրիկայում աշխատում է 850 մարդ: «
Տնտեսական դժվարություններ յուրաքանչյուր երկիր ունենում է, բայց մարդկանց դա պետք է բացատրել, իսկ Պուտինի քաղաքականությունը կառուցված է եղել մշտական տնտեսական աճի վրա, որն իր հերթին գոյացել է էներգակիրների բարձրացող գներից, որոնք թույլ են տվել փոխհատուցել խորը ենթակառուցվածքային ինստիտուցիոնալ և այլ վաղուց հասունացած բարեփոխումների բացակայաթյունը։
Քոչարյանն ու Օսկանյանը նախաձեռնեցին տարածքների փոխանակման տարբերակ՝ ի հաշիվ Հայաստանի տարածքների։ «Ոչ մի թիզ հող»-ի այդ կողմնակիցները ոչ միայն որևէ բողոք չեն հայտնել այն ժամանակ, այլև պաշտպանել են Ռոբերտ Քոչարյանի վերոնշյալ հանցավոր նախաձեռնությունները։
Նուլանդը մանրամասնել է, որ ամերիկյան ընկերությունները մասնավորապես կարող են դադարեցնել ներդրումներ անել Ռուսաստանի էներգետիկ, ֆինանսական ու պաշտպանական ոլորտներում:
Շատ հաճախ մարդիկ փորձում են հաշվել տարատեսակ դժբախտ առիթների ժամանակ զոհված մարդկանց թիվը: Պատմաբաններ, ժողովրդագիրներ, դիվանագետներ, քաղաքական գործիչներ… տարբեր մասնագիտության մարդիկ ամեն մեկն իր առջև դրված խնդրից ելնելով՝ տարբեր հաշվումներ ու եզրահանգումներ են անում:
ԵՄ-ն ամբողջովին աջակցում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:
Ծիծաղելի է, երբ Երևանի քաղաքապետարանի որոշումով Երևանում ձևավորվում է, այսպես ասած, ավտոկայանատեղիների մոնոպոլ բիզնեսը և այն տրվում է Սերժ Սարգսյանի մանկության ընկերոջ ընտանիքին, իսկ Սերժ Սարգսյանի նշանակած վարչապետը հայտարարում է, որ երկրում հավասար մրցակցային դաշտ է լինելու:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրամանագրով` Գուրգեն Դումանյանը նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ:
Իլյինը մանրամասնել է, որ գազատարի տարեկան թողունակությունը կազմելու է մինչև 2 միլիարդ խորանարդ մետր:
Եկեք խնամիական հարաբերությունների մեջ չմտնենք: Եթե վերցնենք խնամիական դաշտը, հազար ձև կա ցավեցնելու, ինչի մենակ բիզնեսը: Եկեք թողնենք դա: Ես կարծում եմ, որ նման խնդիր չի առաջանա և չի լինելու նման խնդիր: Չեմ կարծում, որ էնտեղ ինչ-որ արտոնություններ լինի: