Բաժիններ՝

ՌԴ ԱԳՆ-ը հուսով է, որ Հոմսի օրինակը կնպաստի Սիրիայի մյուս շրջաններում իրավիճակի կարգավորմանը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարել է, որ Մոսկվան հուսով է, որ Հոմսի օրինակը կնպաստի Սիրիայի այլ շրջաններում իրավիճակի կարգավորմանը:

Լուկաշևիչի խոսքերով՝ Ռուսաստանն ընդհանուր առմամբ գոհ է Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման գործողության ընթացքից. «Մայիսի 15-ի դրությամբ Սիրիայում ոչնչացված են քիմիական զենքի արտադրության հիմնական սարքավորումները և ավարտված է իպրիտի դուրս բերումը:

Ստեղծված պայմաններում՝ շարունակվող ռազմական գործողությունների ժամանակ, երկրի սահմաններից արդեն իսկ դուրս է բերվել քիմիական զենքի բոլոր բաղադրատարրերի 92.5 տոկոսը:

Գործողությունն ավարտելու համար մնացել է անել մեկ, սակայն բավական բարդ քայլ. թունավոր քիմիկատների շատ աննշան քանակ դուրս բերել այն օբյեկտից, որտեղ պահպանվում են դրանք և որը ներկայումս գտնվում է սիրիական զինված ընդդիմության հոծ շրջափակման տակ»:

Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ Սիրիայի կառավարական բանակն իր վերահսկողությունն էր հաստատել Հոմսի վրա՝ նախապես պայմանավորվածության գալով զինյալների հեռացման մասին: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս