Բաժիններ՝

Ուկրաինան մտադիր է մայիսի 21-ից մեծացնել Հունգարայից գազի ռևերսային մատակարարումը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինան մտադիր է մայիսի 21-ից զգալիորեն մեծացնել Հունգարայից գազի ռևերսային մատակարարման ծավալը, ինչն արվելու է նախօրեին ստորագրված նոր համաձայնագրի շրջանակներում: Այս մասին այսօր Կիևում հայտարարել է «Ուկրաինայի Նավթոգազ» ընկերության ղեկավար Անդրեյ Կոբոլևը.

«Երեկ պայմանագիր է ստորագրվել եվրոպական խոշոր ընկերության հետ, որը մեզ հնարավորություն կտա մայիսի 21-ից էականորեն մեացնել ռևերսի ծավալը՝ մեզ համար ընդունելի գնով»:

Կոբոլևը, սակայն, հրաժարվել է հայտնել, թե կոնկրետ ում հետ է ստորագրվել այդ պայմանագիրը: Բացի այդ, նա չի հայտնել պայմանագրի մանրամասների մասին՝ ընդգծելով, որ այդ ամենը հանդիսանում է կոմերցիոն գաղտնիք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս