41 մլն դրամ ԱԳՆ-ին՝ սիրիահայերին տրամադրվող անձնագրերի տուրքը վճարելու համար

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ՝ ավելի քան 41 մլն դրամ է հատկացվել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ այն փոխանակելու արդյունքում չգանձված պետական տուրքի գումարը վճարողների փոխարեն ՀՀ պետբյուջե վճարելու նպատակով: 2014թ. առաջին եռամսյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 635 անձնագիր:

Մեկ այլ որոշմամբ՝ կառավարությունն հատատել է ՀՀ դիվանագիտական այն ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ցանկը, որոնք 2014թ. ապրիլի 1-ից հետո շարունակելու են տրամադրել և փոխանակել ՀՀ կառավարության 1998թ. դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրեր: Վաշինգտոնում, Փարիզում, Բրյուսելում, Հաագայում, Բեռլինում, Վիեննայում, Պրահայում, Աթենքում, Մոսկվայում, Կիևում ՀՀ դեսպանություններին և Լոս Անջելեսում, Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսություններին թույլատրվել է կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագրեր տրամադրելու համակարգի տեխնիկական անսարքության դեպքում տրամադրել և փոխանակել վերը նշված որոշմամբ նախատեսված անձնագրեր:

Տեսանյութեր

Լրահոս