Բաժիններ՝

ՌԴ ԱԳՆ-ը ԵԱՀԿ-ին կոչ է արել չանտեսել Դոնեցկի ու Լուգանսկի հանրաքվեները

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել է, որ անթույլատրելի է ԵԱՀԿ-ի զեկույցներում ինքնահռչակ Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների հանրաքվեների անտեսումը:

Լուկաշևիչի խոսքերով՝ կազմակերպության հաշվետվություններում միայն հպանցիկ է հիշատակվում ինչպես բուն քվեարկությունը, այնպես էլ՝ դրանց արդյունքները. «Բնականաբար, նման խոշոր իրադարձություն անտեսելը կատարելապես անթույլատրելի է»:

Լուկաշևիչը հավելել է, որ ԵԱՀԿ-ի զեկույցներում թեթևակի անդրադարձ է կատարված այդ մարզերի աշխարհազորայինների դեմ ուժի կիրառման մասին, որոնց բնակչությունը կազմում է Ուկրաինայի ողջ բնակիչների մոտ 16 տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս