Բաժիններ՝

Նոր մանրամասներ՝ Արթիկի սարում հոշոտված տղամարդու մասին

Մայիսի 13-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Արթիկի սարում գայլերը մարդ են կերել:

Մեկնած օպերատիվ խումբը Նահապետավան գյուղի ամառանոցի «Յայլա» կոչվող տարածքում հայտնաբերել է անձը չպարզված, գազանների կողմից հոշոտված տղամարդու դիակի մնացորդներ:

ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, Աշտարակի և Արթիկի բաժնի ծառայողները պարզել են, որ նա Արագածոտնի մարզի բնակիչ, 1966 թ. ծնված Յուրիկ Մարտիրոսյանն է, ով 2013 թ. հոկտեմբերի 7-ից ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր որպես անհայտ կորած:

ՀՀ Ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս