Հայտնի է դարձել 281 մարդու կյանք խլած «Սևոլ» նավի կործանման պատճառը
Հարավկորեական Yonhap լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հարավկորեական «Սևոլ» լաստանավն ապրիլի 16-ին կործանվել է իր ուղղությունը կտրուկ փոխելու հետևանքով: Նախնական հետաքննության տվյալ արդյունքները հրապարակվել են այսօր:
Նավը հարավ-արևմտյան Չանդո կղզու մոտ նեղ նեղուցով անցնելու ժամանակ 15 աստիճանով կտրուկ շրջադարձ է կատարել, ինչի հետևանքով նավը թեքվել է և շրջվել: Ավելի քան 6000 տոննա ջրատարողությամբ լաստանավը շրջադարձից հետո չի կարողացել վերականգնել իր հավասարակշռությունը:
Ընդգծվել է, որ նավապետն ու նավի անձնակազմը տեղյակ են եղել, որ «Սևոլին» անհրաժեշտ էր ավելի շատ ժամանակ՝ հավասարակշռությունը վերականգնելու համար: Վթարի պահին նավում գտնվել են 476 ուղևոր և նավի անձնակազմը: Հաստատված տվյալներով՝ զոհվել է 281 մարդ, ևս 23 մարդ համարվում է անհետ կորած: