«Շահ Դենիզ 2» նախագիծը կբարձրացնի ԵՄ-ի էներգետիկ անվտանգությունը. Ուիլյամ Հեյգ

The Business Year պարբերականին տված հարցազրույցի ժամանակ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակում է ձեռք բերել նորանոր գործընկերներ և ներդրում ունենալ գլոբալ զարգացման մեջ:

Հեյգն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան Ադրբեջանում ներդրումների ծավալով առաջատար է: Հեյգի խոսքերով՝ նախորդ տարվա դեկտեմբերին «Շահ Դենիզ 2» նախագծի շրջանակներում համաձայնագրերի ստորագրումը մեծացրեց Ադրբեջանի նշանակությունը՝ որպես Եվրոպա էներգակիրներ արտահանող, ինչպես նաև որպես հնարավոր միջանցք՝ Կենտրոնական Ասիայի էներգետիկ պաշարների փոխադրման համար:

Հեյգն ընդգծել է, որ «Շահ Դենիզ 2» նախագիծը նոր կապեր կստեղծի Մեծ Բրիտանիայի ու Ադրբեջանի միջև, ինչպես նաև կուժեղացնի Հարավային Կովկասի, Թուրքիայի ու ԵՄ-ի էներգետիկ անվտանգությունը. «Կասպյան գազի հավելյալ մատակարարումները կբարձրացնեն մեր էներգետիկ անվտանգությունը, տնտեսական կայունությունն ու մրցունակությունը»:

Տեսանյութեր

Լրահոս